19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ են կանայք դավաճանում

Դավաճանության պատճառները շատ չեն, սակայն նրանք բոլորն էլ լուրջ են:

1. Կինը չի վայելել իր երիտասարդությունը: Երբ աղջիկն ամուսնանում է 18 տարեկանում եւ երեխաներ ունենում, ապա սկսում է նախանձել իր երիտասարդ ընկերուհիներին, ովքեր  տղաների ուշադրության կենտրոնում են: Նա եւս ցանակնում է ուշադրության արժանանալ եւ որոշում է իրեն 2-րդ հնարավորությունը տալ` փնտրելու  չիրականացված երջանկությունը:

2. Չբավարարված կին: Գուցե զուգընկերը ձեզ չի բավարարում: Սկզբում դա չի նկատվել կամ անուշադրության է մատնվել, սակայն տարիներ անց հարաբերություններն այդպես էլ չեն հարթվել: Սեքսուալ անհամատեղելիության մասին զրույցները ոչնչի չեն հանգեցրել: Արդյունքում` բազմաթիվ բարդույթներով տղամարդն է եւ կինը, ով իր անհավատարմության պատճառով մեղքի մեծ զգացում ունի: Կամ գուցե չի բավարարում տղամարդու կայացած չլինե՞լը, գուցե մեկ այլ բան: Պատճառներն իրականում շատ են:

3. Եվ ահա ես հանդիպեցի նրան…Ինչպես եւ տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ ճգնաժամեր են լինում: Ամուսնանալիս մենք հաճախ մտածում ենք, որ սիրում ենք, սակայն անցնում են տարիներ եւ հասկանում ես, որ ոչ, քանի որ հանդիպում ես հենց այն միակին եւ անկրկնելիին,  հանուն որի պատրաստ ես թողնել ամեն ինչ եւ լիովին տրվել զգացմունքներին:

4. Պատահականություն: Աղմկոտ երեկույթ, բազմաթիվ մարդիկ, գինու մեկ ավելորդ գավաթ եւ…տեղի ունեցավ: Ինքդ էլ չհիշելով` ինչպես դա տեղի ունեցավ, դավաճանում ես ամուսնուդ:

Բոլոր այս պատճառները  իրական են եւ կյանքում շատ են պատահում, սակայն պետք չէ մոռանալ, որ կինը երբեք չի հեռանա այն տղամարդուց, ով իրեն գնահատում, սիրում եւ պաշտպանում է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ