04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Վերջին անգամ տեսավ հարազատներին․ Կեմերովոյի հրդեհում 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն տղան /տեսանյութ/

Սերյոժան 11 տարեկան է։ Վերջին անգամ նա մայրիկի ձեռքը բռնել է մարտի 25-ին՝ Կեմերովոյի սարսափելի հրդեհից առաջ։ Հրդեհի ժամանակ մահացել է տղայի ողջ ընտանիքը՝ մայրը, հայրը, փոքրիկ քույրը։

Նրանք ընտանիքով գնացել էին առեւտրի կենտրոն՝ Սերյոժայի համար գլխարկ գնելու ու նաեւ զբոսնելու։ Երբ սրահում հրդեհ է բռնկվել, Սերյոժայի հայրը՝ Եվգենին, հասցրել է տղային 4-րդ հարկի պատուհանից ցած նետել՝ դա փրկվելու միակ ճանապարհն էր։ Ընտանիքի մյուս անդամները ցած նետվել չեն հասցրել, արդյունքում Եվգենին, նրա կինը՝ Օլեսյան, եւ փոքրիկ Քսենիան մահացել են։ 

Այժմ Սերյոժան հիվանդանոցում է՝ բազմաթիվ կոտրվածքներով ու այրվածքներով։ Նրան խնամում են տատիկները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ