07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Օջալանը դիմել է հայերին

Քրդերի առաջնորդ, “Քուրդիստանի բանվորական”կուսակցության հիմնադիր, Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր նամակում Օջալանը նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել:

Նա նշել է նաեւ, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի  ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:

“Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի”:

Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի  և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ