08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

«Սիրիայի ներքին հարցերը չեն լուծվի, մինչև Թուրքիան դուրս չգա այնտեղից»

Ինչպես հայտնի է, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքը գրավելով Թուրքիան հայտարարում է, որ չի սահմանաձակվելու այդքանով։ Հիշեցնենք՝ այս ռազմական գործողությունները տևել են 58 օր։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային, ասաց՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններից կարող է տուժել նաև Սիրիայի հայ համայնքը։

«Սիրիայի հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամշլուն է, որը շատ մոտ Իրաքի սահմանին, և եթե ռազմական գործողությունները հասնեն այդտեղ, ապա ամբողջ քաղաքն ու այդտեղ բնակվող հայությունը վտանգի տակ կլինի»,- ասաց Կիրո Մանոյանը։
Ըտ նրա՝ Սիրիայի ներքին հարցերը չեն լուծվի, մինչև Թուրքիան դուրս չգա այնտեղից։
«Միևնույն ժամանակ միջազգային այլ ուժերն էլ իրենց հարցերն ունեն Սիրիայում, ինչը բարդացնում է իրավիճակը»,- ասաց Կիրո Մանոյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ