12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ գյուղերում լույսերն անջատել են, վնասվել է գազատարը … թշնամին կրակում է /լրացված/

Երեկոյան ժամը 20-ից մինչև հիմա Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմը  կրակոցներ է արձակում: Ինչպես տեղացիները պատմեցին Henaran.am-ին, կրակում են անդադար և տարբեր զենքերով: 

Ներքին Կարմիրաղբյուրում կրակոցները մոտ տասը րոպե առաջ դադարել են: Բնակիչները անջատել են լույսերը:

23:00 Քիչ առաջ Մովսեսում դադարել են կրակոցները, ինչի հետեւանքով վնասվել է գազատարը: Գյուղի գազամատակարարումը խափանված է:

Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում  ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Թշնամին ևս զոհեր է ունեցել, և այսօր ինչպես ՊՆ Սեյրան Օհանյանն ասաց, ակտիվացել է, քանի որ մտածում է, որ հայկական կողմը պատասխան է տալու, իսկ պատասխան հարմար պահին լինելու է: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ