14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ Օհանավանում.գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը

Արագածոտնի մարզի  Օհանավան գյուղի բնակիչները այսօր փակել են դեպի Օհանավան-Վանաձոր տանող ճանապարհը։ Համայնքի բնակիչները  հայտարարում են, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:

Գյուղացիները  նշում են, որ իրենց արտադրանքը՝ խնձորը, սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո էլ նշել են, թե պիտակը չկա:

Ավելի ուշ գյուղացիները բացեցել են  ճանապարհը, քանի որ ՀՀ կառավարությունից վստահեցրել են, որ լուծման համար հրատապ միջոցներ են ձեռնարկվում:ծ

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Օհանավան համայնքի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ գյուղացիները այս պահին դադարեցրել են բողոքի ակցիան և սպասում են հարցի դրական լուծման:

«Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ արգելքը փորձում են հաղթահարել: Մեքենաները վերադառնում են Բագրատաշենի անցակետ, որտեղ միրգը կպիտակավորվի և մեքենաները կրկին կշարժվեն Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ