25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեսակով եզակի ու գործառույթով միակ սրճարանը կբացվի Գյումրիի սրտում (ֆոտո)

Գյումրիի պատմական միջուկում՝ Աբովյան ճեմափողոցում,   հունիսից կգործի սրճարան, որտեղ կաշխատեն ու իրենց խոհարարական հմտությունները կներկայացնեն հաշմանդամություն ունեցող երիտասարդները։

Այս սրճարանի բացվելու է Եվրամիության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ներդրումների շնորհիվ: Նրանց աջակցությամբ  իրականացվում է հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու ու նրանց աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու ծրագիրը, որն ունի տարբեր ուղղություններ՝ ոչ միայն «Առաջին ներառական փուռ և սրճարան»-ը, նաև այգեգործության, թերապևտիկ ձեռքի աշխատանքի, հանրային իրազեկման  ու վերապատրաստումների:

«Հայկական Կարիտաս»-ի  « Էմիլի Արեգակ» ցերեկային կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը մանրամասնեց «Ծրագրի գաղափարն է՝ ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Այդ հնարավորությունը ստեղծել վերապատրաստումների և նաև մեր սոցիալական բիզնեսի միջոցով։ «Փուռ և սրճարանը» սոցիալական բիզնես է լինելու, որտեղ հաշմանդամություն ունեցող երիտասարդները անցնելու են աշխատանքի։ «Սրճարան և փուռ» հույս ունենք բացել հունիս ամսին։ Քաղաքի հենց սրտում է իրականանալու՝ Աբովյան փողոցում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց։ Մենք ուզում ենք ամենակենտրոնում լինել, քանի որ ցույց ենք տալու մեր կարողությունները։ Մեր կարգախոսն է՝ տվեք մեզ հնարավորություն, և մենք ցույց կտանք մեր կարողությունները։ Լինելով քաղաքի կենտրոնում՝ մոդել ենք հանդիսանալու ամենահիգենիկ պայմաններում արտադրվելու է ամենահամեղ հացն ու մատուցվելու է ամենահամեղ սուրճը, մենք պարծենալու ենք դրանով»։ 

Ի դեպ, աշխատանքի հայտարարություն տարածվել է՝ հրավիրելով, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել, իրենց կարողությունները զարգացնելով՝ օգնեն այս ծրագրի իրականացմանը: Դիմումների  ընդունելությունը շարունակվում է, բայց կան արդեն 20 հայտատուներ:IMG_20180227_151003

Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք Գյումրիում մարդիկ պատրաստ են, օգտվեն նման սրճարանից,  Տիգրանուհի Հակոբյանը նշեց. «Վերապատրաստումներ ևս կօգնեն այդ հարցում: Բացի այդ, հասարակության վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է  հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Մինչև չբացենք, չենք իմանա ինչպիսին կլինի վերաբերմունքը: Մտավախությունները հաղթահարելով կարելի է կոտրել կարծրատիպերը»:

Նախատեսում են միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների հետ համագործակցել, որ կետրել այն վախը, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդը կարող վնասի ինքն իրեն: իրականում, նրանք ավելի զգույշ են:IMG_20180227_152837 IMG_20180227_153119 IMG_20180227_154131 IMG_20180227_153249

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ