26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարձակում Թուրքիայի դեսպանատան վրա Գերմանիայում

Փետրվարի 28-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։  

Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո  դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր։

Ի դեպ, վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քուրդիստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համախոհները։ Իսկ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։   

Դեսպանատան վրա գրոհողները դիմել են փախուստի։ Զոհեր և վիրավորներ չկան։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ