17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

15-ամյա Վահագնին կացնահարած Արթուրի հետքերով

1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ա. Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում:

Օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում:Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում:

ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են:Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ