Սոբչակը` տիրամոր կերպարով /ֆոտո/
Սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հանդիսատեսի առջեւ ներկայացել է տիրամոր կերպարով` կանանց “SNC” ամսագրի նախագծի շրջանակներում: Պարբերականը թողարկել է սպորտային շապիկների մի ամբողջ շարան` գլխավոր խմբագրի պատկերով` ամսագիրը ձեռքին:
Շապիկների դիզայները Կատյա Դոբրյակովան է: Հարցին, թե արդյոք դիզայնը չի վիրավորի հավատացյալների զգացմունքները, Սոբչակը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Կատյային:
Կատյան Սոբչակի հետ համագործակցում է նաեւ “Պետդեպ” հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Ամեն հաղորդման համար ստեղծվում է նոր շապիկ` սարկազմային ոճի գրառումով:
Սոբչակն սկսեց ղեկավարել SNC ամսագիրը այս տարվա մայիսից: Պարբերականում հրատարակվում են մոդայի եւ հասարակա-քաղաքական կյանքի մասին հոդվածներ: Ինչպես նշել է ամսագրի հրատարակիչ Գալինա Գլադկիխը, Քսենիա Սոբչակն “իսկ եւ իսկ արտահայտում է ամսագրի ոգին”: