Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն․ Լյուբոշ Բլահան՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
Ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան գրել է.
Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթ էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտել մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004թ.-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերինաջակցել եմ նաև Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ … Ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին և ահա, այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի և ազերիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդեն, որ շատ է տառապել: Հայաստանը մի օրինակելի երկիր է, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիականմիության մաս է կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիրը՝ CEPA-ն: SYRIZA-ի (հունական ձախակողմյան կուսակցություն) գործընկերների օրինակով, ովքեր խոսք ստացան, ես հավատում եմ, որ Հայաստանը չի անցնի սեփականաշնորհման և ազատականացման ,որոնք կարող են խաթարել ազգաբնակչության սոցիալական իրավունքները բնակչության, ինչն է անխուսափելի հետևանքն է նեոլիբերալբարեփոխումների: Մատներս խաչված եմ պահում (աղոթում եմ) Հայաստանի համար: Բարի երեկո, ընկերներ: