26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ անվճար բուժում է ստացել

2017 թվականին առողջապահության ոլորտում գերակա ծրագրերին զուգընթաց իրականացվել են բժշկական թիրախային ծրագրեր։ Դրանցից էվիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։
Հիվանդության արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված Սովալդի դեղի օգտագործմամբ։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի։
2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը Հայաստանին նվիրեց 3000 տուփ սովալդի, որով հնարավոր էր բուժել հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի։ Այդ մասին հանրությունն իրազեկվել է։
Ծրագրում ընդգրկվածությունը կատարվել է մշակված չափորոշիչներին համաձայն, հաշվի առնելով առկա բնութագրերը՝ քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, վիրուսային հեպատիտ Ց լյարդի ցիրոզով, քրոնիկ հեպատիտ C-ով հիվանդներ, որոնց նախկինում ստացված հակավիրուսային բուժումնարդյունք չի ապահովել։ Ընդգրկված 1000հիվանդից 576-ը եղել է Երևանից, 379-ը` մարզերից, 45-ը` Արցախից։240-ը եղել են 17-40, 752-ը՝ 40-60 տարեկան,75 տոկոսը` տղամարդիկ։
Բուժման ընթացքում անվճար տրամադրվող Սովալդին համակցվել էԴակլատասվիր դեղի հետ։ Ծրագրի պատասխանատու, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով`միջազգային ուղեցույցներով ուղիղ ազդեցության նոր սերնդի դեղերի այս համակցումըբաձր արդյունավետություն և անվտանգություն է ապահովումվիրուսի բոլոր գենոտիպերի դեպքում։
Ներկրողի հետ նախարարության բանակցությունների արդյունքում հիվանդներըբուժման առաջին ամսումԴակլատասվիրըձեռք են բերել շուկայականից զգալի ցածր գնով, իսկ հաջորդ 2 ամիսներին այն նույնպես ստացել են անվճար։ Բուժման հետ կապված հետազոտությունները նույնպես հիվանդներն անցել են զեղչված գներով։
Բուժման կուրսը տևել է երեք ամիս։ Դեղորայքը տրամադրվել է ամիսը մեկ անգամ` մշտապես հսկողության տակ պահելով հիվանդներին։
Արդյունքում` շահառուներից 910-ը կամ 92%-ն ազատվել է վիրուսից։ Այս ցուցանիշները, ինչպես ևբուժման ընթացքում դիտված կողմնակի ազդեցությունները համադրելի են միջազգային մակարդակում գրանցված տվյալների հետ:

Հ.Գ. Հեպատիտ Ց-ի վարակն առողջապահական լուրջ խնդիր է։ Ամբողջաշխարհում 130-150 մլն. մարդ ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Վարակն առավել տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում։ Տարեկան արձանագրվում է խիստ վտանգավոր վարակիչ այս հիվանդության 1.75 մլն. նոր դեպք, մահանումավելիքան 500.000 մարդ։
Ծրագրի պատասխանատու, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանն անցած տարվա նոյեմբերին Սան Պաուլոյում մասնակցել էՀեպատիտի համաշխարհային գագաթնաժողովին, որը միջազգային և դոնոր կազմակերպությունների, պետություններիկառավարությունների ուշադրությունը բևեռել է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդների հայտնաբերման և բուժման, վիրուսային այդ վարակների էլիմինացիայի խիստ արդիական խնդիրների վրա։
«Անհրաժեշտ է կանխարգելել նոր վարակները ևապահովել բուժման մատչելիությունը, որպեսզի դադարեն ամեն տարի արձանագրվող բազմաթիվ մահերը»,-նշվում է գագաթնաժողովի կողմից ընդունված Հռչակագրում ևընդգծվում, որ Կայուն զարգացման նպատակներից մեկը վիրուսային հեպատիտի դեմ պայքարն ու հաղթահարումն է։ Աշխարհն արդեն իսկ ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի հաղթահարման արդյունավետ ծրագրերի փորձ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ