Ամերիկացու հետ իրական “դեժա վյու” է տեղի ունեցել
ԱՄՆ-ում տղամարդը եկել է օգնության մի մարդու, որի հետ նույն իրավիճակում է հայտնվել 8 տարի առաջ: ՔրիստոֆերՄանաչին, ով տարիներ անց օգնել է միեւնույն մարդուն, հայտնել է, որ հասկացել է իր կոչումը` նա պիտի օգնի բոլոր նրանց, ովքեր ունեն իր կարիքը:
Մանաչին առաջին անգամ օգնել է Օհայո նահանգի բնակիչ Ջերալդ Գրոնովսկուն 2004-ին, երբ ձուկ բռնելիս Գրոնովսկին վնասել էր ձեռքը, որի մեջ մնացել էր ձկնորսական կեռիկը: Մանաչին, ով զբոսնում էր տարածքում, նրան օգնության է հասել եւ փրկել ձեռքը:
2-րդ անգամ Մանաչին օգնել է հայրենակցին, երբ նա ճանապարհին է մնացել նստած անվադողի պատճառով: Մանաչին մասնակցել է մեքենայի անսարքության վերականգման աշխատանքներին, որի ընթացքում Գրոնովսկին պատմել է նրան տարիներ առաջ նույն տարածքում տեղի ունեցած դեպքի մասին: Մանաչին հիշել է դեպքը եւ ասել, որ նրան փրկողն ինքն է եղել: Գրոնովսկին ճանաչել է “իր փրկչին”:
Զուգադիպության արդյունքում տղամարդիկ ընկերացել են: