ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող աստղերը /ֆոտո/
“Forbes” ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանշային աղյուսակը, որում, ինչպես միշտ, 20 տեղ կա, սակայն քանի որ այս տարի վերջին տեղը կիսել են 2 հոգի, ցանկում 21 մարդ է հայտնվել:
Մեդիամագնատ եւ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի եկամուտներն անցյալ տարի նվազել են 125 մլն դոլարով: Պատճառը` թոք-շոուի փակվելն էր, որն Օփրան վարում էր 25 տարի շարունակ, ինչպես նաեւ կաբելային սեփական` “OWN” ցանցի ստեղծման վրա կատարած ներդրումները: Սակայն նույնիսկ այդ ամենով հանդերձ Օփրա Ուինֆրին մնում է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող աստղը:
Կինոպրոդյուսեր Մայքլ Բեյը հայտնվել է ամենբարձր վարձատրվող աստղերի եռյակում` շնորհիվ “Տրանսֆորմերներ. լուսնի մութ կողմը” ֆիլմի, որի եկամուտը կազմել է 1,1 մլրդ դոլար: Բացի դրանից Բեյը նաեւ մեծ եկամուտ ունեցավ խաղալիք տրանսֆորմերների վաճառքից:
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին պատկանող “DreamWorks” ընկերությունն այս տարի 4 հայտնի շոուներ է թողարկել, որոնք լավ եկամուտներ բերեցին նրան: 130 մլն դոլար եկամուտով նա 3-րդ տեղում է:
“Կարիբյան ծովի ծովահենները” ֆիլմի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը դարձավ համաշխարհային կինովարձույթի առաջատարներից 1 մլրդ եկամուտ բերած հենց այդ ֆիլմով: Նրա եկամուտը կազմում է 158 մլն:
Ռեփեր Դոկտոր Դրեի վերջին “մեգահիթը” ոչ թե երգ է, այլ ականաջակալներ: Վերջերս HTC բջջային հեռախոսների արտադրողը 300 մլն դոլարով գնեց այդ աքսեսուարն արտադրող “BeatsbyDr.” ընկերության ակտիվների 51 տոկոսը:
Միլիոնատերերի ցանկում են հայտնվել նաեւ Էլթոն Ջոնը, Ջորջ Լուկասը, Թոմ Կրուզը, Բրիթնի Սփիրսը եւ այլոք: