27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վաշինգտոնը զարմացած է Թուրքիայի արձագանքներից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ չունի թուրք-սիրիական սահմանին նոր զորախումբ ստեղծել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ամերիկացի պաշտոնյայի խոսքերով ԱՄՆ-ում զարմացած են, թե ինչու է Թուրքիան նման արձագանք տալիս:

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան նման ռեակցիա ցուցաբերում: Մենք  ընդամենը տեղի ուժերին ենք աջակցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքների անվտանգության ապահովման հարցում»:

Թիլլերսոնը նաև նշել է, որ Սիրիայում նոր զարախումբ ստեղծելու շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Հարցն ամբողջովին սխալ են ներկայացրել: Որոշ մարդիկ սխալ են խոսել: Մենք ոչ մի սահմանային անվտանգության ուժ չենք ստեղծում»:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է  նոր զորախումբ ստեղծել:  Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են Սիրիայի քրդաբնակ շրջաններում  ռազմական գործողություններ սկսելով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ