24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետի 40 մլն դրամը /ֆոտո/

Դեկտեմբերի 28-ին՝ Արցախում կայանալիք Ազգային    առաջին  վիճակախաղին 20 հազար սյունեցիների հավատով են սպասում:

 Ամբողջ   հասույթը   տրամադրվելու   է   Լեռնային   Ղարաբաղի  վերաբնակեցման  պետական  ծրագրին: “Վերաբնակեցումը  հայրենիքը  վերականգնելու  միջոց   է” խորագրով Արցախի վերաբնակեցման գործում իր ներդրումն է ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Վերջինս “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի նախագահն է եւ 40 մլն դրամի վիճակախաղի տոմս  է գնել՝ բաժանելով զորամասերին,  դպրոցներին, սահմանամերձ  որոշ   գյուղական  համայնքներին,  զոհված  եւ   վիրավոր  ազատամարտիկների ընտանիքներին,  հատուկ  կարիքավոր   երեխաների  խնդիրներով   զբաղվող  ՀԿ  ներին, մարզկենտրոնի   մշակութային   խմբերին: 

Վիճակահանությունը  չի  ցուցադրվելու  մարզի  տարածքում,  սակայն  ըստ կազմակերպիչների  հետ  պայմանավորվածության,   հաղթող   տոմսերի  սերիաներն   ու  համարները   փոխանցվելու  են    “Լեռնահայաստան”   բարեգործական   հիմնադրամի  ներկայացուցիչներին:Վերջիներս   մարզում  գործող  լրատվամիջոցների    օգնությամբ  հրապարակելու   են  դրանք  ու  օգնելու   են   հաղթողներին  ստանալու  նվերները:

Որոշ  փաթեթներ հիմանդրամը դեռ չի հասցեատերերին չի հասցրել: Դրանց վրա  մարզի   երկկողմանի  ու  միակողմանի  ծնողազուրկ  երեխաների  անուններն են  ու մինչ     վիճակահանությունը   հրապարակվելու   են  այդ  տոմսերի  համարները: Շահումների դեպքում դրանք    ամբողջությամբ   տրվելու  են  այդ  երեխաներին:

Նշենք, որ Արցախի վերաբնակեցման  պետական  ծրագրի  իրագործման համար խաղարկվելու են  ավտոմեքենաներ,  բնակարաններ,  ոսկյա   իրեր,  տուրիստական  ուղեգրեր, արցախյան   զարդանախշերով   գորգեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ