՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛. վերանայենք մեր նպատակներն ու իղձերը
_1388043451.jpg)
՛՛Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ…՛՛ Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված ՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛ (Before I die) պատի վրա:
Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ նվիրյալ երիտասարդների եռանդուն ջանքերի և ՛՛Օսըմ՛՛ (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան մասին պարբերաբար մտածելը հզոր գործիք է, որի միջոցով կարելի է վերանայել մեր նպատակներն ու իղձերը, և որը հիշեցնում է մեզ այն ամենի մասին, ինչն իմաստավորում է մեր կյանքը: Հասարակական վայրերը մարդկանց համօգտագործման տարածքներ են, որոնք կարող են օգնել մեզ՝ պատկերացում կազմելու մեզ շրջապատող մարդկանց կյանքի գեղեցկության ու ողբերգականության մասին:
Շատ հաճախ մենք ժամանակ չենք գտնում կանգ առնելու և խորհելու մեր կյանքի դեռևս չիրականացած, սակայն ամենաբաղձալի երազանքների մասին:Արվեստագետ Կենդի Չանգը, ով ուսումնասիրում է կապը հասարակական վայրերի, ժողովրդավարության և մշակութային ու անձնական ինքնադիտողության միջև, Նոր Օռլեանում ստեղծեց ՛՛Before I Die՛՛ պատը, որը միտված էր հասկանալու, թե ինչն է կարևոր նրան շրջապատող մարդկանց համար:
2011 թ. ստեղծված այս պատը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այն դարձավ ժամանակակից արվեստի մի տարատեսակ՝ տարածվելով աշխարհի տարբեր երկներում, որը ցուցադրվեց կենդանի արվեստի կոնտրոն՝ Venice Biennale արվեստի համաշխարհային ցուցահանդեսին և ՛՛Smithsonian Cooper-Hewitt National Design՛՛ թանգարանում:Սա ժամանակակից արվեստի տարատեսակ է, որը մեզ հնարավորություն է տալիս կյանքի շուրջ մտորելու և մեր ձգտումների մասին պատմելու մարդկանց: Այն միջավայր է ստեղծում, որտեղ մարդիկ կարող են միմյանց փոխանցել անձնական ապրումները:
Այստեղ կարելի է նաև մտորել և կիսվել մարդկանց հետ մեր կյանքի կարևոր և թանկ երազանքների մասին: 2013 թ. հուլիսին ՛՛Լույս՛՛ հիմնադրամի ՛՛Զարգացնենք Հայաստանը՛՛ ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում աշխատող ուսանողների թիմը նախաձեռնեց և իրագործեց ՛՛՛՛։
՛՛Եղեգնաձորն ավելի լավը կդառնա, եթե…՛՛ վերտառությամբ պատը դարձավ մի վայր՝ տեղացիների ցանկությունները բարձրաձայնելու համար։ Այս փորձն էլ հիմք դարձավ՝ զարգացնելու միտքը և նախաձեռնությունն իրագործելու Երևանում։Ամբողջ աշխարում ստեղծվել է ավելի քան 200 նման ՛՛պատ՛՛` շուրջ 15 լեզվով և 40 երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թաիլանդում և Հարավային Աֆրիկայում:
՛՛Before I Die՛՛ գիրքը, հրատարակված ՛՛St. Martin’s Press՛՛-ի կողմից, դարձավ այս բոլոր պատերի և դրանց ետևում գտնվող պատմությունների պսակը: Համեմված լինելով մարդկանց հույսերով ու վախերով, հումորով ու ցավով՝ այս գիրքը հնարավորություն է տալիս խորհելու յուրաքանչյուրիս կյանքի հիմնական հարցի շուրջ:
՛՛Publishers Weekly՛՛ շաբաթաթերթն այն անվանեց «հզորագույն ու արժեքավոր հիշեցում այն մասին, որ կյանքն ապրելու համար է, և երբեք չափազանց ուշ չէ կամ չափազանց շուտ անել այն, ինչ ուզում ենք…՛՛: Սիրահարների այգու «պատին» հանձնված երազանքները դարձան բոլորինը. դրանք շատ տարբեր էին՝ անձնական երջանկությունմից ու բարեկեցությունից մինչև ֆուտբոլային հավաքականի հաղթանակներ։
Ու կարևորն այն է, որ բառը ոգի ունի, և երազանքն արդեն իրագործման ճանապարհին է։
Նախաձեռնող խումբ՝Նարեկ Սարիբեկյան, Ինեսա Թադևոսյան, Վահագն Վարդանյան, Ինեսսա Ալավերդյան, Քրիստինե Մելքոնյան, Միքայել Պետրոսյան, Մարիամ Սաֆարյան,Նարեկ Միսակյան, Հայկ Ծատուրյան, Արմեն Ներսեսյան,Վիտալի Ավագյան, Արամ Կոստանյան