Ամեն անգամ լույսը տեսնելիս փառք տանք Աստծուն
«Սա Մուրմանսկն է: Այնտեղ 40 օր ցերեկային լույս չէր եղել: Մի քանի օր առաջ մարդիկ այսպես հավաքվել էին ողջունելու այս տարվա առաջին ցերեկային լույսը, որը տևելու էր ընդամենը … 34 րոպե: Մենք ամեն օր լույս ենք տեսնում, ու շատ ժամանակ չենք էլ գնահատում այն: Նույնպես էլ Քրիստոսը: Նա մարդու կյանքի լույսն է, բայց մարդիկ դա չեն տեսնում կամ բանի տեղ չեն դնում: Գիտե՞ք ինչ սոսկալի բան է առավոտյան արթնանալ ու արև չտեսնել: – Բարի լույս սիրելի մարդիկ: Ամեն անգամ լույսը տեսնելիս փառք տանք Աստծուն ու ապրենք Լույսի օրենքով»:
Արմեն Հարեյանի Ֆեյսբուքի էջից