16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նվերներ բարեկամներին Չինաստանում․ երեխայի ծնունդն ու աշխարհի ավանդույթները շարքից

Henaran.am-ը այսօր ներկայացնում է, թե ինչ ավանդույթներ կան երեխայի ծնունդի հետ կապված Չինաստանում։

Չինաստանում երեխայի ծնունդը սկսում են տոնել, երբ նա դառնում է մեկ ամսական։ Այդ ժամանակ անցկացվում է Լիալուսնի արարողությունը։ Երեխայի ծնվելու 30-րդ օրը, վաղ առավոտյան, գալիս են բարեկամներն ու ընկերները։ Նրանք փոքրիկի համար նվերներ են բերում, սակայն փոքրիկի ծնողներն էլ նրանց համար են նվերներ պատրաստում։

Ամենատարածված նվերը, որ տալիս են ծնողները հյուրերին, ձուն է՝ կարմիր գույնով ներկված։ Այն բարեկեցության ու երկարակեցության խորհրդանիշ է համարվում։

Չինաստանում ընդունված է նաեւ, որ այդ օրը երեխայի տատիկներն ու պապիկները նրան պարտադիր ոսկի եւ արծաթ են նվիրում, ցույց տալու համար, թե որքան շատ են սիրում երեխային։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ