Այսօր Տղամարդկանց միջազգային օրն է /վիդեո/
Նոյեմբերի 19-ին նշվում է Տղամարդկանց միջազգային օրը: Առաջին անգամ այս տոնը նշվել է Տրինիդադ եւ Տոբագոյում 1999-ին: Հետագայում տոնն սկսել են նշել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում եւ ՄԱԿ-ում:
Տղամարդկանց միջազգային օրը կոչված է միջազգային հանրության ուշադրությունը գրավել գենդերային խտրականության եւ սեռերի անհավասարության խնդրին, ինչպես նաեւ ընդգծել տղամարդկանց դրական ազդեցությունն ընտանիքի եւ երեխաների դաստիարկման վրա:
Օրն ընտրվել է նոյեմբերին, քանի որ այս ամսվա ընթացքում է անցկացվում “Movember” ամենամյա բարեգործական ակցիան (անգլերեն moustache-բեղեր եւ November-նոյեմբեր բառերից): Ակցիան անց է կացվում մի շարք երկրներում եւ կոչված է հանրության ուշադրությունն ուղղել տղամարդկանց հիվանդություններին: Մասնակիցները սովորարաբար այն տղամարդիկ են, ովքեր ողջ նոյեմբեր ամսվա ընթացքում ածելիով չեն դիպչում իրենց բեղերին: Տղամարդկանց միջազգային օրվա եւ “Movember” ակցիայի նպատակները հիմնականում համընկնում են:
Տոնն ամեն տարի որեւէ թեմա է ունենում: 2012-ին Տղամարդկանց օրվա թեման է “առողջություն կամ ինչպես օգնել ողջ աշխարհի տղաներին եւ տղամարդկանց ավելի երկար, երջանիկ ու առողջ կյանք ապրել”: Ներկայումս տոնը նշում է ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Գանայում, Իռլանդիայում, Իտալիայում, Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, Նորվեգիայում, Պակիստանում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, ՀԱՀ-ում, Տրինիդադ եւ Տոբագոյում, Ճամայկայում եւ այլուր:
http://youtu.be/nhP1VlL-o8o