10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինային օգնելը Մայդանի եւ ԵՄ-ի հետ կապ չունի, դա եղբայրական օգնություն է. Պուտին

Պուտինն այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիեւին փող հատկացնելը երաշխավորո՞ւմ է, որ այդ երկիրը կմտնի Մաքսային միություն եւ որքան է Մոսկվան դեռեւս պատրաստ վճարել, որպեսզի վերջնականապես Կիեւին հեռացնի Եվրոպայից, ասել է, որ Ուկրաինան գտնվում է բարդ իրավիճակում եւ իրենք եղբայրական օգնություն են տրամադրել Ուկրաինային, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինային սուբսիդավորմանը, Պուտինն ասել է, որ ամեն ինչ արվել է ուկրաինացի ժողովրդի շահերից ելնելով: “Ինչու քայքայել հիմնական գործընկերոջը: Ուկրաինային միջոցները հատկացվում են Ազգային բարօրության հիմնադրամից: Դրանք կտեղակայվեն իռլանդական բորսայում եւ կկառավարվեն ՎՏԲ-Կապիտալի կողմից: Եթե Ուկրաինան ընդունի ԵՄ տեխնիկական ստանդարտները, այն մեզ ընդհանրապես ոչինչ չի կարող վաճառել: Ուկրաինային գումար է հարկավոր, եւ 15 միլիարդը միայն աջակցություն է բյուջեին: Սա ոչ մի կերպ կապված չէ  Մայդանի կամ էլ ԵՄ-ի հետ բանակցությունների հետ: Մենք պարզապես տեսնում ենք, որ Ուկրաինան օգնության կարիք ունի: Միջոցները պաշտպանված կլինեն, մեր կողմից ֆինանսական ոչ մի վատնում չեմ տեսնում”,- ասել է Պուտինը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ