09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մնում են գյուղում, որ ինչ անեն”

“Շատ տարիներ առաջ մանկապարտեզը 4 խումբ ուներ: Այսօր արդեն երեխաների քանակը կրկնակի կրճատվել է: Պատերազմը պատճառ դարձավ արտագաղթի  ու մնացողները մնացին էս պայմաններում` մեր գյուղը ու ադաթները պահելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզի տնօրեն Մարիետա Սարուխանյանը:

Շուրջ 40 տարի կյանքը մանուկների դաստիարակությանը նվիրած տնօրենը այսօր ցավ է ապրում.”Ինչ ասեմ, տարեցտարի երեխեքի թիվը կրճատվումա: Մի 2 տարի էլ էսպես գնա մանկապարտեզը կփակվի: Իմ ընտանիքի անդամներից էլ կան արտերկրում: Ոնց ասես մի գնա` բա մնան գյուղում ինչ անեն”:

Մանկապարտեզը ջեռուցվում է փայտի վառարաններով: Փայտը բերվում է հարակից անտառից:

“Մանկապարտեզի ֆոնդը` տարեկան ընդհամենը 100 հազար է: Ասեք դրանով ոնց անենք: Բոլոր խաղալիքները արդեն հնացել են: Սահմանամերձ գյուղի հալն էլ էսա: Պատերազմի տարիներին պադվալում ենք մանկապարտեզ պահել: Մեր երեխեքի ականջները սովորել էր գրադի ձենին: Էն ժամանակ հաստատ ավելի լավ էինք, քան հիմա”,-հավելեց Մարիետա Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ