12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

«Աննա Ֆրանկի օրագիրը» հայերենով

Դեկտեմբերի 9-ին ժամը 15:00, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։   

Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնքներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:

Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այսընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:

Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների    արյունալի օրերին մի հրեա  աղջկա՝    Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն էիրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:

«Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որտասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրապայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:

Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանությանհանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ