18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՆԻՖ-ից մինչև Երևանի քաղաքապետարան. ինչպե՞ս են ծածկադմփոց արվում իշխանական կոռուպցիոն գործերը. 168 Ժամ

Նախկինների թալանից խոսողները՝ ներկա կոռուպցիայի մասնակից

Իշխանությունները որքան «անզիջում» պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այնքան կոռուպցիան Հայաստանում բարգավաճում է։ Անդադար նախկինների թալանից ու կոռումպացվածությունից են խոսում, իրենց քթի տակ վխտացող կոռուպցիան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետև իրենք էլ մասնակից են դրան։

Իրենք չտեսնելու են տալիս, կարծում են՝ ուրիշներն էլ չեն տեսնում։ Transparency International-ը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները, որի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1 միավորով՝ իջնելով 46 միավորի։ Սա նշանակում է, որ անցած տարվա արդյունքներով, Հայաստանը հետընթաց է արձանագրել, այլ կերպ՝ կոռուպցիան խորացել է։

Նախորդող 2 տարիներին էլ կոռուպցիայի դեմ իշխանությունների «համառ» պայքարն անարդյունք էր։ Բացարձակ առաջընթաց չէր գրանցվել։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով շարունակել էր գտնվել նույն դիրքում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ