28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դեռ մեկ շենք են գնել․ վարչապետը շրջել է Գյումրիի փողոցներով /ֆոտո, տեսանյութ/

Այսօր պաշտոնապես վերաշահագործման հանձնվեց Գյումրու պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը։

Փողոցի վերականգնումն իրականացվել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում: Բացման արաողությանը ներկա էին վարչապետը, որոշ նախարարներ, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Վարչապետը մասնակցեց փողոցի բացմանը, մի քանի ժամ ոտքով շրջեց քաղաքի պատմական փողոցներով, ուսումնասիրեց հին կառույցները՝ անսպասելի ներս մտնելով։ Կառավարության ղեկավարն իր շրջայցի ամբողջ ընթացքում ժպտում էր Ռուսթավելու փողոցի բացումը տոնի վերածած գյումրեցիները ստեղծել էին հին Գյումրվա կոլորիտը փողոցով շրջում էր ֆայտոնը, տղամարդիկ գյումրեցու ավանդական հագուստով, հարսները նրա ոտքերի տակ էին ավլում, փողոցով զբոսանքի էին դուրս եկել Գյումրվա ավանդական հագուստներ կրած հարսն ու փեսան։

Փողոցի ամեն հատվածում Գյումրվա ուտեստներով սեղան էր փռված, վարչապետին հյուրասիրում էին, նոր ճանապարհում։ Փողոցի ամեն մի անկյունում մի անակնկալ էր սպասվում.  Մհեր Մկրտչյանի թանգարանից դուրս էին հանել դերասանի հագուստը, իրերը, անգամ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի կամոդն էին դուրս դրել։ Փողոցի կենտրոնական հատվածում վարչապետի պատվին ռոք երաժշտություն էին նվագում, մի տեղ հնդիկների ազգային պարն էր, մեկ այլ տեղ նկարների ցուցահանդես, փողոցի վերևի հատվածում դհոլներ էին նվագում։

Վարչապետը նաև շրջեց Շիրազի փողոցով, եղավ իր գնած կառույցի մոտ, հասավ Աբովյան ճեմափողոց, որտեղից կարծես չէր ուզում տեղաշարժվել, խնդրում էր իրեն հատհատ ներկայացնել ամեն մի շենքի պատմությունը, Գյումրիին նայում էր զարմացած ու հիացած. <<Չափազանց սիրուն է>>, ասում էր վարչապետը:

Նա նաև պատասխանեց լրագրողների հարցերին,  ասելով, որ Ռուսթավելու փողոցը շատ է իր դուրը եկել։

Henaran.am-ի այն հարցերին, թե  Գյումրիում միայն մի շենք է գնե՞լ իր ընտանիքը։ «Դեռ մեկ», –ասաց վարչապետը։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը գաղտնի պահում Գյումրու կենտրոնում ներդրումներ կատարող անձանց անունները, վարչապետն ասաց«Մասնավոր կյանքի իրավունքը պարտադրում է, որ որևիցե մեկը այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրի, եթե այդ անձը չի ուզում, ճի՞շտ է»։ Արդյո՞ք միայն հյուրատներ ու ռեստորաններ են կառուցվելու Գյումրու «Կումայրի» արգելոցում, վարչապետը տեղեկացրեց, որ «Կումայրի» արգելոցի ֆոնդը փողոցները կբաժանի հատվածների ու սեփականատերերին խորհուրդ կտա, թե որ հատվածում ինչ կարելի է կառուցել։ 

IMG_20171018_151615 IMG_20171018_152558 IMG_20171018_153304 IMG_20171018_152548 IMG_20171018_152833 IMG_20171018_153804 IMG_20171018_153529

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ