05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հրդեհ Գյումրիի հանրախանութում /ֆոտո/

Հրդեհ է բռնկվել Գյումրու OK  հանրախանութի  երկրորդ հարկում, որտեղ տեղակայված է արագ սննդի  կետ, որը վերջերս էր բացվել:   Հրդեհը բռնկելուց առաջ աշխատակիցները վառված էլեկտրալարեր ու գազի հոտ են զգացել, սննդի կետում աշխատողների ինքնազգացողությունը վատացել է,  սկսել են մարդկանց տարհանել:

Գյումրու OK սուպերմարկետում գրանցված հրդեհի մասին ՀՀ ԱԻ  Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգը  ստացել է ՀՀ ԱԻ ՃԿԿ 15:52  և  անմիջապես դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, ապա ևս 2 օժանդակ հաշվարկ: Աշխատանքների մեջ  ներգրավվել է նաև  քաղաքապետարանի ջրցան մեքենաներ:

Հրդեհը մարվել է 2 ժամվա ընթացքում:  Ըստ նախնական տվյալների հանրախանութի երկրորդ հարկի մոտ 400  քառակուսի մետր տարածքից այրվել է խոհանոցի առաստաղն ամբողջությամբ՝ մոտ 84  քառակուսի մետր տարածք, ջերմահարվել է մոտ 150  քառակուսի մետր  սպասասրահ, վնասվել է խոհանոցի գույքը:

Պատճառների մասին ուսումնասիրություններ է կատարում հրդեհային տեսչությունը:

555 222 5555 4444444 IMG_20171009_180005

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ