14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քրդերն ուզում են Իրաքի հյուսիսային մասում՝ եզդիների տարածքում, իրենց համար պետություն ստեղծել»

«Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից    են. հիմա էլ, այն տարածքը, որտեղ  ռեֆերենդում  է անցկացնում Իրաքի հյուսիսային մասում ապրող քրդական համայնքը, մեր տարածքն է եղել, այո՛,  այդ տարածքը եզդիների  հնագույն հայրենիքն է եղել: Հետո են քրդերը եկել, տեղավորվել այնտեղ: Քրդերն ուզում են Իրաքի հյուսիսային մասում՝ եզդիների տարածքում,  իրենց համար պետություն ստեղծել: Բարզանին քանի-քանի անգամ է եզդիների նկատմամբ  բարբարոսաբար  վարվել: Նա   եզդիներին անվանում է քուրդ եզդիներ: Մեզ այդ որակումը պետք չէ: մենք ուզում ենք պահպանել մեր ինքնությունը: Գերտերությունները մեզ պիտի պաշտպանեն, պիտի թույլ չտան, որ մեր տարածքները նրանց անցնի:

Գնացե՛ք, Լեո կարդացեք ու կհասկանաք՝ այն, ինչ ես եմ ասում, պատմական փաստ է: Այս տարածքները եզդիներին  է  պատկանել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հանտնեց Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե հայերը հիմա շնորհավորեն քրդերին, ճիշտ  չեն անի:

«Կատալոնացիներին շնորհավորելն էլ սխալ կլինի, քրդերին շնորհավորելն էլ: Հայաստանը նման բաներին չպիտի խառնվի: Դա հաստատ Արցախի հարցին չի օգնելու», – նշեց Ազիզ Թամոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ