21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իրաքի իշխանությունները քրդերին կոչ են արել չեղարկել հանրաքվեն

Իրաքի կառավարության աշխատակազմից հայտարարություն է հրապարակվել, որով Իրաքի քրդերին կոչ է արվել չեղյալ հայտարարել Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն:

Թուրքական «Haber7» լրատվամիջոցի համաձայն՝ Իրաքի քրդերին կոչ է արվել չեղարկել կայացած հանրաքվեն և իշխանությունների հետ լուրջ  երկխոսության մեջ մտնել, ինչը կնպաստի Իրաքի միասնականության ուժեղացմանը:

Բացի դրանից Քուրդիստանի ղեկավարներին հորդորել են վերջ դնել «զավթած տարածքներում իրականացվող սադրանքներին»  և ենթարկվել Իրաքի դաշնային դատարանի օրենքներին:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից  քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ