20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած  անկախության հանրաքվեն պետք է չեղարկվի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադին իրաքցի պատգամավորների հետ զրույցում:

Իբադին նաև իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներից պահանջել է, դուրս գալ վիճելի տարածք հանդիսացող Քիրքուք քաղաքից:

Թուրքական «Yenisafak» լրատվական կայքն էլ տեղեկություններ է տրամադրել  Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի հետ կապ ունեցող ընկերությունների մասին, որոնք գտնվում են Թուրքիայում:

Մասնավորապես աղբյուրը նշում է, որ Բարզանին Թուրքիայում ունի 400-ից ավելի ընկերություն, որից 250-ը Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում են: Դրանք հիմնականում  սննդամթերքի,  հողագործական, վառելանյութի հետ կապված ընկերություններ են, որոնք Թուրքիային նույնպես մեծ օգուտներ էին բերում:

Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը: 
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ