05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարպետության դասեր, փորձի փոխանակում. Քաղաքացիական հասարակությանը օրը՝ Վանաձորում

 Սեպտեմբերի 19-ին Քաղաքացիական հասարակության օրվան նվիրվծ հետաքրքիր բացօթյա միջոցառում էր կազմակերպվել: Այն իրականացվում էր ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում:

ՀԿ Կենտրոնը Վանաձորում այս տոնը նշում է 2011թ.-ից: Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անդամներ էին ներկա, ովքեր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեությունը, շփվելու և համագործակցության հեռանկարներ քննարկելու այլ համայնքների ՀԿ-ների հետ: 15 կազմակերպություններ հանդես եկան ընդհանուր առմամբ 25 վարպետության դասերով, որոնք ներառում էին թե՚ տեսական կարճատև դասընթացներ, թե՚ գործնական աշխատանքներ: Թեմաները բազմազան էին՝ մշակույթ, սպորտ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցում, մեդիադաշտի հետ աշխատելու հմտություններ և այլն:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը: Վերջիններս խորհրդանշական եռագույն թղթե նավակներ իջեցրին ավազանի ջրի մեջ:

ՀԿ կենտրոնը միջոցառումը հարստացրել էր նաև մի շարք այլ հետաքրքիր բաղադրիչներով՝
 Լուսանկարների մրցույթ «Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով» խորագրով,  այո կամ ոչ պատասխան ենթադրող քվերակություն՝ «Փոփոխությունները պայմանավորված են ինձնով» թեմայով, 
«Քաղաքացիական հասարակությունը… շարունակել միտքը գրատախտակի վրա: 
Միջոցառման մասնակից ՀԿ-ները, աջակից կառույցները և կամավորները ստացան շնորհակալագրեր ակտիվ մասնակցության և օրվա կայացման գործում ունեցած ներդրման համար:  21617693_1809737572386871_6309380278423503898_n 21617593_1809738079053487_8789219026531358734_n 21686259_1809738595720102_3801602674856042379_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ