Ես շատ եմ սիրում Հայաստանը․ Օրնելլա Մուտտի (ֆոտոշարք)
Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգային միջոցառում էր կազմակերպվել Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Հիշեցնենք՝ այս միջոցառումը կազմակերպվել էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում։
Համերգի պատվավոր հյուրերի ցանկում էր նաև լեգենդար կինոդերասանուհի Օրնելա Մուտտին։
Հա համերգասրահ ժամանեց Միշել Լեգրանի հետ միասին։ Ասաց՝ շատ է շփապում, բայց իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ։
Մուտտին նշեց՝ երրորդ անգամն է Հայաստանում: Առաջին անգամ նա «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու առիթով է Հայաստանում եղել։
«Ես շատ եմ սիրում Հայաստանը․ այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ, որ եկել եմ այս հրաշալի համերգին։ Ես կցանկանայի երկար մնալ Հայաստանում, պարզապես զբաղվածությունս ինձ թույլ չի տալիս»,- ասաց Օրնելա Մուտտին։