28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պապիկս միշտ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի մասին․ Միշել Լեգրանը Հայաստանում է (ֆոտոշարք)

Այսօր  ՀՀ անկախության 26-ամյակին և  «Ծագումով հայեր» հաղոևդաշարի 10-ամյակին նվիրված  համերգային միջոցառում էր կազմակերպվել Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Հիշեցնենք՝ այս միջոցառումը կազմակերպվել էր   Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան օպերային և էստրադային երգիչներ՝ այդ թվում Հայաստան ժամանած հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենը։

21849221_1494811873936293_2087547751_n 21849226_1494813623936118_1638688358_n 21850350_1494813280602819_127677938_n

Համերգին ներկա էին մի շարք ականավոր դեմքեր՝ այդ թվում աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել լեգրանը և լեգենդար դերասանուհի Օրնելլա Մուտին։
Մի անգամ  իր հարցազրույցներից մեկի ընթացքում Լեգրանն ասել է․ «Ես մեկ քառորդով հայ եմ, քանի որ  մորս հայրը հայ էր, բայց Հայաստանն իմ հայրենիքն է»։ 

Այսօր մարզահամերգային համալիրում,  թեև Լեգրանի ժամանակը շատ սուղ էր, այդուամենայնիվ, ժամանակ հատկացրեց և շփվեց լրագրողների  հետ։
«Պապիկս միշտ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի մասին եւ ես հիմա այստեղ եմ»,-  նշեց Լեգրանը։
 Լեգրանը երաժշտական փայլուն ձիրքը, հավանաբար, հայ պապիկից է ժառանգել, քանի որ նա ևս երաժիշտ է եղել։
«Պապիկս  սազ եւ ուդ էր նվագում», – նշեց Լեգրանը:
Նա ընդգծեց՝ իր պապիկը  միշտ պատմել է  հայկական արմատների մասին, մայր հողի ու հարազատ գյուղի մասին։  Լեգրանը հիշեցրեց՝ պապիկի հետ ընդամենը  տասը տարի է ապրել, բայց այդ ընթացքում նա հասցրել է շատ բան պատմել հայրենիքի մասին և սովորեցրել սիրել այն։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ