06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Աուու՜ ռեժիսորներ. Հայաստանում այլ դերասան չկա՞»

Վերջին շրջանում Հայաստաում կինոինդուստիան սկսել է ակտիվ քայլերով առաջ գնալ։ Շատ են նկարահանվում և՛ գեղարվեստական ֆիլմեր, և՛ սերիալներ։ Ամեն օր լսում ենք, որ վաղը ինչ որ նոր սերիալ է ցուցադրվելու։ 

Բայց այս ամեն ինչը ձանձրացնող է։ Դերասանները լրիվ նույնն են։ Մի խմբի հետ աշխատող դերասանները, հենց այդ նույն խմբով տեղափոխվում են ֆիլմ կամ սերիալ։ Այս ամենը ավելի տհաճ է դիտվում հատկապես  սերիալների դեպքում։ Ու եթե անգամ սերիալի ասելիքը ամբողջովին տարբերում է նախորդից, դա այդքան էլ չի զգացվում դերասանական կազմի ամբողջովին նույնը լինելու պատճառով։

Հարգելի ռեժիսյորներ, մեր երկրում նոր դեասաններ չկա՞ն։ Հեռուստադիտողը ձանձրանում է, անընդհատ նույն դեմքերը տեսնելով։ Հասկանում եմ, մտածում եք նոր դերասանները  փորձի պակաս ունեն, դժվար կլինի նրանց հետ աշխատել, հեռուստադիտողը հներին է սովոր,  բայց ներկա պահին նկարահանվող դերասաններն էլ փորձառու չեն ծնվել, նրանք էլ են աստիճանաբար սովորել, իսկ հեռուսատադիտողը աստիճանաբար նաև նորերին կսովորի։ 

 

Կռիծիկ ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ