20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ Սենատը հայանպաստ որոշումներ է կայացրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի։ Դրանք մաս կկազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։ Այդ մասին տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը։

Ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20.7 միլիոն դոլարի։

Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ միաժամանակ շեշտելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու կարևորությունը։

Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է այս որոշումները՝ դրանք համարելով հստակ պատգամներ՝ուղղված ժողովրդավարական սկզբունքները ոտնահարող Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ