03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության ժամկետը երկարաձգվեց

 «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ: «Սամանամերձ համայնքների աջակցելու մեր ժամանակահատվածը ըստ օրենքի 2018 թվականի հունվարի մեկով ավարտվում էր, և Կառավարությունն այս որոշմամբ փոփոխություն է իրականացնում և սահմանամերձ բնակավայրերի աջակցությունը շարունակելու է մինչև 2021 թվականն առկա հիմնական կետերով: Այսինքն՝ այս բոլոր արտոնությունները պահպանում ենք, որ սահմանամերձ բնակավայրերում հեշտացնենք ապրելու հնարավորությունը քաղաքացիների համար»,-ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիարդ դրամի մասին է խոսքը: Նշենք, որ որոշմամբ նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Այսպիսով աջակցության տեսակներն են՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Նախատեսվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում: Ինչպես նաև սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում: Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ