03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կտոր-կտոր նայելու դեպքում մենք ընդհանուր պատկերը կորցնելու հավանականություն ունենք»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց  Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ ռազմավարության՝ Գյումրին պետք է ունենար մեկ խոշոր աղբավայր՝ հարակից Բայանդուր գյուղի տարածքում, որը վարկային կոնցեպտի մեջ էր մտնում:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ վերջին շրջանի քննարկումներում, խորհրդակցություններում նշվել է, որ իրենք ամբողջ հանրապետության հետագա քայլերի ծրագրերը, ռազմավարությունը պետք է հստակ իմանան: «Մենք ունենք տարբեր չափերի խնդիրներ, և կտոր-կտոր նայելու դեպքում մենք ընդհանուր պատկերը կորցնելու հավանականություն ունենք»,-ասաց վարչապետը և նախարարին հարցրեց, թե արդյոք այս որոշումը ընդհանուր ծրագրին համահունչ է: Պատասխանը դրական էր:

Նշենք, որ ռազմավարությունը սահմանում է միմյանցից անջատ գործող սակայն կոշտ կենցաղային թափոնների կառավարման եվրոպական նույն ստանդարտներին համապատասխան ԿԿԹԿ ենթահամակարգերի կայացումը` հիմնականում մարզային բաժանման (կամ երկու մարզեր-մեկ ենթահամակարգ) սկզբունքով:

Նաև նախատեսվում է, որ կվերացվեն կամ կկոնսերվացվեն  Շիրակի մարզի բոլոր աղբավայրերն ու աղբանոցները: Մարզի աղբահանության կարիքները կսպասարկի բացառապես մեկ՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայր: Մինչև հայեցակարգի կենսագործումը հավաքված աղբը կտեղափոխվի սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ