16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քրեական գործ` կարտոֆիլային ատրճանակի պատճառով

Գերմանական մաքսատունը տուգանել է մի խոհարարի, ով փորձել է Շվեյցարիայից կարտոֆիլային ատրճանակ տեղափոխել 300 եվրոյով:

Սովորական ստուգման ժամանակ ճանապարհային ոստիկանությունը 29-ամյա գերմանացու ավտոմեքենայում զենքի նման ինքնաշեն գործիք է հայտնաբերել, որը շատ նման է եղել կարտոֆիլային ատրճանակի: Քանի որ նա զենքը կրելու թույլտվություն չի ունեցել, ոստիկանները ձերբակալել են նրան եւ քրեական գործ հարուցել: Իսկ ճանապարհը  թույլ են տվել շարունակել միայն 300 եվրո տուգանք վճարելուց հետո: Կարտոֆիլային ատրճանակը նրա ձեռքից վերցրել են:

Կարտոֆիլային ատրճանակները, որպես կանոն, պատրաստվում են մետաղական կամ պլաստիկե խողովակներից: Իսկ կինետիկ էներգիան սարքի համար արտադրվում է խտացված գազերի օգնությամբ: Ատրճանակից կարող են կրակել ոչ միայն կարտոֆիլով, այլ նաեւ մանդարիններով, խնձորներով, թենիսի եւ գոլֆի գնդակներով: Սարքը կարող է ժամում մինչեւ  250 կմ հեռավորություն ունենալ:

Շատ երկրների, այդ թվում` Գերմանիայի օրենսդրության մեջ հստակ չի նշվում` կարտոֆիլային ատրճանակը հրազենային զենք համարվում է, թե` ոչ, սակայն ոստիկանական փորձը ցույց է տալիս, որ այն հիմնականում զենք են համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ