17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պայման է դրել. Հրապարակ

Արարատի մարզի լուման Աժ ընտրություններում պետք է որ գոհացուցիչ լիներ «ԾԴ»֊ի համար: Խնամի Հովիկ Աբրահամ­յանի գործոնն այստեղ ունեցավ իր զգալի ազդեցությունը, եւ դաշինքն ստացավ բավականին լուրջ քանակի քվեներ: Բայց դրանից մարզում մեծ հաշվով շահեցին Արգամիչի երիտա­սարդ որդի Արգամը եւ բարեկամու­հին՝ Կարինե Պողոսյանը՝ ընտրվելով Աժ պատգամավորներ: Աբրահամյա­նի մյուս թիմակիցները դեռ հուսա­հատ սպասումների մեջ են: Խնդիրն այն է, որ նախընտրական շրջանում Աբրահամյանն իր թիմակիցներին խոստացել է, որ ընտրություններից մեկ-երկու ամիս անց բոլորն աշխա­տանքով, պաշտոններով կապա­հովվեն, ամեն ինչ նույնն է լինելու, ինչպես առաջ:

Մարդիկ էլ հավա­տացել են այդ խոսքերին, աշխա­տանքից ազատվելու, ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրել, ազատվել աշխատանքից եւ, վատացնելով հա­րաբերությունները մարզի ՀՀԿ-ական ղեկավարության հետ, բացահայտ աշխատել «ԾԴ»-ի օգտին: Ընտրու­թյուններն ավարտվել են, բայց դեռ նրանց աշխատանք ունենալու հեռա­նկարը մշուշոտ է, ինչն էլ արդեն ան­հանգստությունների տեղիք է տալիս: Իսկ երբ դիմում են Աբրահամյանին կամ նրա մերձավորներին, նրանք դեռ հուսադրում են մարդկանց, թե մի քիչ էլ համբերեք, շուտով ամեն ինչ լավ կլինի: Նրա թիմակիցներն ակտի­վորեն շրջանառության մեջ են դնում Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտվելու «ավետիսը»:

Վերջին շր­ջանում մարզում համառորեն շրջա­նառում են նաեւ մարզպետի փոփո­խության լուրը, ըստ որի՝ սեպտեմբե­րին Արարատի մարզպետ վերանշանակվելու է Ռուբիկ Աբրահամյանը, իսկ սա նշանակում է, որ Աբրահամ­յանը նորից պաշտոնների կբերի իր պաշտոնանկ եղած թիմակիցներին: Այս մասին դեռեւս պաշտոնական որեւէ ինֆորմացիա չկա: Չի բացառ­վում, որ այս լուրը նույն թիմի առաջ քաշած խայծն է, որպեսզի աշնանը կայանալիք Արտաշատի համայնքա- պետի ընտրությունների ժամանակ թիմի ոգին տեղը պահեն, լքողներ չլինեն, եւ կարողանան ապահովել իրենց թեկնածու Գագիկ Պողոսյանի հաղթանակը:

Ըստ թերթի աղբյուրների, Աբրա­համյանները պայման են դրել վերեւների առաջ, որ Արտաշատի ընտրու­թյուններում ՀՀԿ-ն չառաջադրի Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությունը, որի հետ իրենք ունեն վաղեմի թշնամանք: Այդ դեպքում, ըստ պայմանի, իրենք էլ չեն առաջադրի: Իսկ եթե Գազի Հովոն առաջադրվի, իրենք կառաջադրեն իրենց թեկնածուին՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին: Ըստ թերթի աղբյուրի, վերջինս ըն­դունելի չէ անգամ հենց Աբրահամ­յանների շատ թիմակիցների կողմից, բայց մարդիկ վախենում են այդ մա­սին բարձրաձայնել Արգամիչի մոտ’ վատամարդ չլինելու համար:

Նա Արտաշատում չունի այն վարկանի­շը, որն ունի Արգամը, ուստի Աբրա­համյանների համար դժվար է լինե­լու ապահովել նրա հաղթանակը: Հատկապես, որ նրանց թեկնածուի դեմ կպայքարեն մարզի «գիգանտ­ները»’ Ավշւսրի եղբայրները, Մուրադ Մուրադյանը, Ալիկ Մարզպանը: Դա գիտակցելով, շատերը երկընտրանքի առաջ են կանգնած’ մնալ Աբրահամ­յանի թիմում, թե գնալ մարզպետ Գրիգորյանի կողմը: Գուցե այս ամենը լավ գիտակցելով են աբրա- համյանականները շրջանառության մեջ դնում Ռուբիկ Աբրահամյանի «երկրորդ գալստյան» լուրը, որ­պեսզի խորտակվող նավից վազող առնետներ չլինեն: Առնետավազքի տեղաշարժ արդեն իսկ նկատվում է, թիմից ոմանք արդեն հարթեցրել են սրված հարաբերությունները ՀՀԿ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ: 

Իսկ եթե Ռուբիկ Աբրահամյա­նի վերադարձի մասին շրջանառվող լուրը հավաստի է, ապա դա դժվար թե իրականանա մինչեւ նոյեմբերին կայանալիք ՏհՄ ընտրությունները, քանի որ վերջինս կարող է խոչընդո­տել մարզի այնպիսի խոշոր հա­մայնքների ՀՀԿ-ական ղեկավարների ընտրությանը, ինչպիսիք են Արտա- շատը, Այնթապը: Եթե, իհարկե, վեր­ջինս «իր դիմումի համաձայն» կրկին Նւսիրա չանդամագրվի ՀՀԿ-ին:       

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ