Հեռուստացույցը պայթել է, հրդեհ է բռնկվել. Արտակարգ դեպք Օձունում
«Շաբաթ օրն է եղել դեպքը կայծակը լուրջ վնաս է հասցրել գյուղի տներից մեկին, իսկ մի քանի տներում էլ հոսանքալարերն են շարքից դուրս եկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:
Կայծակի հարվածից հրդեհվել ու ամբողովին ջարդվել է Սամվել Պերեխանյանի տան տանիքը, հոսանքալարերը շարքից դուրս են եկել ու այրվել:
«Կայծակի հարվածից մեր գյուղացու հեռուստացույցը պայթել է, փչացել է սառնարանը, գազօջախը, համակարգիչն ու լվացքի մեքենան»,-նշեց գյուղապետը հավելելով, որ վնասի չափը դեռ ճշտվում է:
Գյուղապետը նկատեց, որ պայթել է նաև գազի հաշվիչն ու գազի արտահոսք սկսվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակն ու փակել գազամատակարարումը:
Գյուղապետը նշեց, որ կայծակի հետևանքով վնասվել են նաև մի շարք ընտանիքների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները, որի հետևանքով հրդեհ է գրանցվել: