10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եթե անմեղ եք, ինչո՞ւ եք հրաժարվում հետաքննություն իրականացնող մեխանիզմներից»

 «Այնպես չէ, որ Արցախը բողոքողի, պատասխանողի կամ էլ զիջողի դերում պիտի լինի: Ադրբեջանը շատ լավ գիտի՝ Արցախը կարող է ամուր պահել իր սահմանները», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հանտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Վերջինս շեշտեց՝ հայկական կողմը որքան էլ փորձում է կառուցողական լինել, այդուամենայնիվ, Ադրբեջանը անդրդվելի է:

«Ադրբեջանը մինչև հիմա խուսափել է բոլոր այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել նախորդիվ: Հայաստանը հստակ դիրքորոշում ունի ու այդ մասին բազմիցս բարձրաձայնել է. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները պիտի կյանքի կոչվեն: Ադրբեջանը բողոքում է, երբ իրեն Արցախը ադեկվատ ու արժանի պատասխան է տալիս, ասում են՝ Արցախն է մեղավորը: Եթե այդպես է, թող բարի լինեն ու հետաքննող մեխանիզմներ տեղադրեն, որը շատ լավ ցույց կտա՝ որ կողմն է մեղավորը ու որ կողն է անընդհատ խախտում հրադադարի ռեժիմը: Եթե անմեղ եք, ինչո՞ւ եք հրաժարվում հետաքննություն իրականացնող մեխանիզմներից», – եզրափակեց Սամվել Նիկոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ