03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականների փողերով առանձնատուն` գյումրեցի անօթևանի համար /ֆոտո, տեսանյութ/

Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը Գյումրիի «Բարեկամության այգու» տնակային թաղամասում ապրող երկու անօթևան ընտանիքների տներ հանձնեց ու  բարերաների մասնակցությամբ տոնեցին բնակարանամուտ:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» նախաձեռնություն ուներ  ու ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների գլխավոր գրասենյակներ էր այցելել ու նվիրել  մեկ տնակի թղթե մանրակերտը: Հետո էլ քննարկման էր հրավիրել, թե ինչ են առաջարկում կուսակցությունները տվյալ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար:  Արձագանքել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն  և ՀՅԴ-ն։

Ինչպես նշեց, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ն նախընտրական միջոցներից գումար է տրամադրել հիմնադրամին: Հիմնականում խնայել են նախընտրական քարոզարշավի ընթացքում: Խնայողությունը ոչ միայն Շիրակի մարզում պաստառների ու ցուցանակներին է վերաբերել, այլ ամբողջ Հայաստանի նախընտրական քարոզարշավի ծախսերի կրճատման հաշվին:  Հենց այդ գոյացած գումարով էլ ձեռք են բերել տունը, որը արժեր 5.5 միլիոն դրամ:

Հանձնվող երկրորդ առանձնատունը ձեռք էր բերվել հիմնադրամի միջոցներով, որի նվիրատուները Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն էին ու բարեգութ մարդիկ:

Երկու ընտանիքների համար անակնկալ էր նվիրատվող տունը: Մինչև վերջին  րոպեն  չեն հավատացել, որ տուն են ունենալու:  Մինասյանների 6 անդամից կազմված ընտանիքին հատկացվեց Կ․ Դեմիրճյան փողոցի առանձնատներից մեկը: Իսկ Հնոցավան փողոցի  ռանձնատան նոր տերերը՝ Սարգսյանների 3 անձից կազմված ընտանիքն է:  Նշենք, որ տնակի բնակիչները իրենք էին ընտրել իրենց նոր տները:

Երկու ընտանիքներն էլ  ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, նպաստառու են  ու երբևէ չէին մտածել, որ  բնակարան են ունենալու:

Իսկ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը սպասում է ՀՅԴ-ի արձագանքին:

 

Մանրամասները տեսանյութում:

20067482_1829301883778422_1867074764_n (2) 20049411_1829303520444925_1179548094_o 20046043_1829303293778281_1344328503_n 20031125_1829301967111747_197069281_n

20067482_1829301883778422_1867074764_n (1)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ