27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի հալածեմ թշնամիներիս. հաղթանակի աղոթք

Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ,  ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված:  Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, և ապավե՛նն իմ,  և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր,  թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ:

Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում, և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ խռովեցի՛ն:  Դժոխքից ելնող վշտե՛րը եկան- ի՛նձ պաշարեցին, վրաս ժամանեց թակա՛րդը մահվան:  Իմ նեղության մեջ ես Տիրո՛ջս առջև աղոթք կարդացի,  աղաղակեցի՛ իմ Փրկիչ Աստծուն, և սուրբ տաճարից իմ աղոթքների ձայնը լսե՛ց Նա,  և աղաղակս լսելի՛ եղավ Նրա ականջին: 

Այդժամ երկիրը խռովե՛ց- դողա՛ց, և սասանվեցի՛ն հիմքերը լերանց,  զի Աստված նրանց վրա բարկացավ:  Եվ բարկությունից ծո՛ւխ առաջացավ և երեսներից հո՛ւր ելավ Նրա,  Նրանից շանթե՛ր փայլատակեցին: Նա խոնարհեցրեց երկինքն ու իջա՛վ, և մառախո՜ւղ էր Նրա ոտքի տակ:  Քերովբեների՛ վրա Նա սուրաց և թռչո՛ւմ էր Նա հողմի թևերով: 

Խավարը Իրեն ծածկույթ դարձրեց, բնակավայրերն Իր՝ հարկերն երկնքի, շո՛ւրջն էին Նրա, և խավարային ջրերը մինչև ամպե՜րը հասան: 
Թշնամիներիս վրա Տիրոջից փայլակնե՜ր ելան, ամպերից կարկո՛ւտ, կայծա՛կ ու կրա՛կ: Որոտա՜ց Տերը երկնքից երկիր և Նրա ձայնից կրկի՛ն ու կրկին խիստ կարկուտ տեղաց, հրե՛ կայծակներ: 

Նա Իր նետե՛րը ուղարկեց երկիր ու ցրե՛ց բոլոր թշնամիներիս, Իր փայլակներով երևա՛ց նրանց, խռովեցրե՛ց նրանց՝ ամենքին: Երևան եկան և ակունքնե՛րը բոլոր ջրերի,աշխարհի հիմքերն ի դերև՜ ելան Նրա սաստերից: Առաքեց Տերն ինձ Իր բարձունքներից ա՛յն օգնությունը, որ խնդրել էի,  և հորդ ջրերի խուժումից առաջ՝ հանե՛ց- փրկե՜ց ինձ,  և պիտի փրկի՛ թշնամիներիցս էլ հզորահզոր՝ բոլո՛ր տեսակի ինձ ատողներից,  քանի որ նրանք առավե՛լ էին ինձանից հզոր, քան թե էի ե՛ս:

Եվ չարչարանաց դառնադառն օրերն ինձ բաժին ընկան, բայց զորացրե՛ց Տերը ինձ կրկին ու դո՛ւրս բերեց ինձ անդորրության մեջ.  և փրկե՛ց Նա ինձ, որովհետև որ՝ Նա ինձ կամեցա՛վ:  Պիտի ամոքի՜ Տերն իմ վերքերը՝ իմ արդարության համաձայն պիտի Նա ամոքի՜ ինձ:  Որովհետև որ՝ ես պահպանեցի՛ ճամփեքը Տիրոջ և չամբարշտացա՛ իմ Աստծու հանդեպ:  Նրա առջև են իմ բոլո՜ր- բոլոր իրավունքները  և ըստ այդմ էլ՝ արդարությո՛ւնն Իր չհեռացրեց, չզատե՛ց ինձնից:

Ես պիտի անբի՛ծ լինեմ Նրա հետ, և զգուշանա՛մ անօրենն անել: Եվ պիտի Տերը ինձ վարձատրի՛, ըստ արդարությա՛ն, որ ունե՛մ իմ մեջ, 
ըստ իմ ձեռքերի սրբության՝ նույնչա՛փ, և իմ աչքերի՛ առջև պիտի ինձ օգնության հասնի:  Դու սրբերի հետ միշտ սո՛ւրբ Ես, Աստվա՜ծ, անբիծների հետ` անբի՜ծ Ես վարվում  և հարաբերվում Ես ընտրյալներին ընտրյա՜լ մոտեցմամբ, սակայն թյուրերի՛ն պիտի կործանես: 
Քո ժողովրդին այդ Դո՛ւ Ես միայն դարձնում խոնարհ, ամբարտավանների աչքերը Դո՛ւ Ես վար խոնարհեցնում: 

Իմ ճրագն Ի՜նքդ Ես պայծառացնում, Տե՛ր, և խավարի մեջ լուսավորում Ես ճանապարհը իմ:  Քեզնո՛վ փրկվեցի փորձություններից, 
իմ Աստծո՛վ անցա պարիսպները մեծ արգելանքների:  Աստվա՛ծ, անբի՜ծ են ճամփաները Քո և ընտրյալներից ընտրա՛լ են բոլոր Խոսքերը Տիրոջ.  ամե՛ն մեկին է ապավեն դառնում, ով հուսա՛ Իրեն:  Որովհետև որ՝ էլ ո՞վ է Աստված` Տիրոջից բացի, կամ ո՞վ է Աստված, բացի մեր Աստծուց: 

Աստվա՛ծ, զորությո՛ւն հագցրեցիր ինձ և ճանապարհն իմ առաջնորդեցիր անբծությա՛ն մեջ:  Իմ ոտքերն իբրև ոտքերն եղջերվի՝ այդ Քեզանո՛վ էր, որ բարձունքներում աներե՛ր եղան:  Վարժեցրի՛ր ձեռքն իմ պատերազմների՛, բազուկըս Ի՛նքդ վերակերտեցիր՝ որպես հա՛ստ աղեղ, և Քո՛ փրկության պաշտպանությունը դարձրիր ինձ ասպա’ր: 

Եվ ինձ հովանի եղավ Ա՛ջը Քո, և Քո խրատն ինձ կենդանացրե՛ց, լիացրե՛ց ինձ Քո ուսուցչությամբ:  Ընդարձակեցի՛ր ընթացքները իմ ինձանի՛ց ներքև և շավիղներն իմ չտկարացա՛ն:  Պիտի հալածե՛մ թշնամիներիս և հասնե՛մ նրանց.  և ետ չդարձա՛ նրանցից, մինչև իսպա՛ռ վայր չընկան:  Նեղեցի՛ նրանց այնքա՛ն, որ ոտքի չկարողացա՛ն այլևս մնալ,  մինչ անհետացա՛ն իմ ոտքերի տակ: 

Տե՛ր, հագցրի՛ր ինձ զորությունը Քո պատերազմելու և ոտքերի՛ս տակ դրեցիր նրանց՝ ովքեր համախումբ ելա՛ն ինձ վրա:  Եվ հալածակա՛ն դարձրիր բոլոր թշնամիներիս, ատելիներիս սատակեցրի՛ր: Աղաղակեցի՛ն նրանք, և սակայն մե՛կ հոգի չեղավ, որ նրանց փրկեր, դիմեցին նրանք Տիրոջը, բայց Նա չունկընդրե՛ց նրանց:  Ես պիտի ահա մասնատե՛մ նրանց, և պիտի լինեն նրանք՝ ինչպես որ փոշի՛ն է թռչում հողմի առջևից: 

Եվ ինչպես կավը մարդու ոտքի տակ՝ ես այդպե՛ս պիտի կոխկըրճեմ նրանց:  Տերն ինձ պիտի Իր զորությամբ փրկի՛ հակառակության ամե՛ն տեսակից, որ ժողովրդի միջից ի հայտ գան,  պիտի վե՛ր հանի և կանգնեցնի՛ ինձ որպես առաջնո՛րդ հեթանոսներին: 

Այն ժողովրդին, որ չգիտեի` նա՛ ինձ ծառայեց և ձայնս հազիվ լսած` ելա՛վ և եղավ ունկընդի՛ր:  Իսկ օտարների որդիներն եկան ու ստեցի՛ն ինձ, սակայն մաշվեցի՛ն և կա՛ղ տվեցին իրենց ստամած արահետներում:  Կենդանի՛ է Տերը, օրհնյա՜լ է Աստված, Նա իմ փրկության համար մշտապե՛ս բա՜րձր է կանգնած,  Աստվա՛ծն- Աստվա՛ծն իմ: 

Նա որոնում է իմ վրեժները լիարժե՛ք լուծել, հնազանդեցնե՛լ ժողովուրդներին ի՛մ կամքի ներքո: 
Հանիրավի տեղ վրաս բարկացած թշնամիներից ազատո՛ւմ է Նա, բա՜րձր է դարձնում ինձ իմ վրա ելած հակառակներից 
և փրկում ձեռքից անիրա՛վ մարդու:  Եվ այս ամենի համար, Աստվա՛ծ իմ, հեթանոսների առաջ Քո գործե՛րն եմ խոստովանում, և Անվանը Քո նվիրաբանված՝ երգո՜ւմ սաղմոսնե՛ր: 

Եվ սքանչելի՜ դարձրիր, Դո՛ւ, Տե՛ր, փրկությունը և Քո՛ Թագավորի, 
Քո Օծյալի հետ Դու ողորմությա՛ն արժանացրու նաև Քո՛ Դավթին, նրա Զավակին` սերընդե՜- սերունդ: 

 

Սաղմոս 17

գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ