27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեդի Դիանային սպանե՞լ են․ նախկին գործակալի շոկային բացահայտումները /ֆոտո, տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի մահը պատահականություն չէր։ Նման սկանդալային հայտարարություն է արել Մի-5-ի նախկին գործակալ, 80-ամյա Ջոն Հոպկինսը։

Հոպկինսը ծանր հիվանդ է, նրան, ըստ բժիշկների, 2 շաբաթվա կյանք է մնացել, եւ մահվանից առաջ տղամարդը որոշել է խոստովանել մեղքերը, հայտնում է Metro-ն՝ Neonnettle հանդեսին հղումով։

Հոպկինսը պատմել է, որ ինքն իբր մասնակցել 23 գաղտնի գործողոթյունների՝ Մեծ Բրիտանիայում, 1973-1999 թվականների ընթացքում։

Նա ասել է, որ իր զոհն են դարձել քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ եւ միայն մեկ կին՝ Բրիտանիայի սիրելի Լեդի Դիանան։

Նա պատմել է, որ Դիանայի մահվան պատվերն իր ղեկավարը ստացել է անմիջապես Բուքինգեմյան պալատից։ Նա ասել է, որ Դիանան լուրջ սպառնալիք էր արքայական ընտանիքի համար։

«Դիանան պալատի չափազանց շատ գաղտնիքներ գիտեր։ Բացի այդ, նա լի էր վրեժի զգացումով, եւ նա կարող էր հնչեղ հայտարարություններ անել։ Իմ ղեկավարն ինձ ասաց, որ նա պետք է մահանա՝ նման հրաման ինքը ստացել է արքայազն Ֆիլիպից։ Մենք ամեն ինչ պետք է կազմակերպեինք այնպես, ասես դա ավտովթար է եղել։ Ես դա արեցի հանուն թագուհու եւ երկրի»,- պատմել է տղամարդը։

Արքայական ընտանիքի անդամները դեռեւս այս տեղեկատվությունը ոչ մի կերպ չեն մեկնաբանել։ The headlines on the day of Diana's death962816 962815 962801 962818 9628001 (1)

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ