27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհ են փակել.Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում

Արարատի մարզում արտակարգ իրավիճակ է. Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները բողոքում են՝ ասելով. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները մշակել ենք ու բարձր որակի ծիրան ենք արտադրել, ու ովքեր, որ պետք է մեզանից գնեին, խոստացել էին, որ արժեքը կլինի 800 դրամ։ Բարձր որակի արտադրանքը կա, մեր քրտինքով օր ու գիշեր խնամել ենք, եկավ իրենց խոստումը կատարելու ժամանակը, ովքեր, որ պետք է գնեին, գինը իջեցրեցին, սարքեցին 600 դրան։ Մի կերպ դրան համաձայնվեցինք, հիմա էլ անամոթաբար գինը իջեցրել են 400 դրամ։ Լրիվ անմարդակին վերաբերմունք։ Գոհ ենք և՛ գնողներից, և՛ գյուղնախարարությունից, և՛ կառավարությունից։ Ամբողջ աշխարհում խոստանում են, որ պետությունները զարգանում են գյուղատնտեսության շնորհիվ, մեզ մոտ լրիվ հակառակն է։ Ոռոգման ջրի մասին էլ չենք ասում՝ կարոտ ենք մնացել ոռոգման ջրին։ Օրերով ջուրը կտրում են՝ պատճառաբանելով, թե կանալը մարդ է ընկել»։

Գյուղացիների խոսքով՝ «մի քանի օլիգարխ Արարատյան դաշտավայրում հեկտարներով այգիներ ու ջերմոցներ են շահագործում, դրա համար էլ գյուղացու ջուրը օրերով կտրում են»։

«Եթե այս խնդիրը չլուծվի, ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեծ ու մանուկ, այս անգամ փակելու ենք Երևան-Երասխավան գլխավոր ճանապարհը»,-ասել են տեղացիները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ