26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ի վերջո, այս խնդիրը լուծվելու է պատերազմի արդյունքում»

«Ադրբեջանը հաճախ է փորձում իր ուժը ցույց տալ: Բայց, այդուամենայնիվ, ես այս պահին պատերազմի հավանականություն չեմ տեսնում. բացի այդ՝  չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում ազդեցիկ երկրները ցանկանան, որ պատերազմ, լինի», –  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց   «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ շեշտելով՝ մոտակա ժամանակներս  պատերազմ կարող է լինել միայն այն պարագայում, եթե  դա Հայաստանը ցանկանա:

«Բայց մենք դրա կարիքը չունենք:  Առաջիկայում մեզ համար ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանությունը: Բայց ես կարծում եմ՝  ի վերջո այս խնդիրը  լուծվելու է պատերազմի արդյունքում: Ցավում եմ, որ այդպես եմ ասում, բայց կարծես թե այլ ելք չկա:  Ադրբեջանը բացարձակապես պատրաստ  չէ փոխզիջումների: Այդ երկիրը ուզում է Արցախն իր տիրապետության տակ առնել: Ադրբեջանը չի ուզում Արվցախը տեսնել որպես անկախ երկիր: Ես վստահ եմ՝ գերտերությունները թույլ տեն տա, որ պատերազմ լինի:

Մի տարբերակ է մնում. հիմա ասեմ՝ ինչու ասացի, թե պատերազմ կլինի միայն այն պարագայում, եթե  հայկական կողմը դա ցանկանա: Ի վերջո, մեր երկիրը հոգնելու է այս իրավիճակից: Ցավոք,  ամեն շաբաթ մենք կորուստներ ենք ունենաում: Չի  բացառվում, որ կհասունանա մի այնպիսի իրավիճակ, որ դրան վերջ դնելու համար Հայաստանը կուզենա միանգամից մի կոշտ պատասխան տալ Ադրբեջանին և դրանով  շատ հարցեր կլուծվեն: Այսպես երկար շարունակել  չի կարելի», – նշեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ