03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը փոխնակ մայր է գտել երրորդ երեխայի համար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վաղուց ցանկանում է երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով այլեւս ունակ չէ հղիանալ։ Հեռուստաաստղը, սակայն, չափազանց շատ է ցանկանում երրորդ երեխա ունենալ եւ փոխնակ մայր է գտել, որպեսզի վերջինը կրի իր եւ ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ փոքրիկին։ 

TMZ-ը, իր աղբյուրներին հղում անելով, գրել է, որ փոխնակ մայրը ամսական 4 500 դոլար կստանա ողջ հղիության ընթացքում եւ մեկ ամիս էլ ավելի, իսկ եթե հանկարծ երկվորյակ ծնվի, կինը ավել գումար կստանա։ 

Քիմն ու Քանյեն մի շարք պայմաններ են առաջ քաշել՝ կինը հղիության ժամանակ իրավունք չունի ծխելու, խմելու, չափազանց տաք լոգանք ընդունելու, շոգեբաղնիք գնալու, ներկելու մազերը եւ սուրճ խմելու։

Հիշեցնենք, որ զույգն արդեն երկու երեխա ունի՝ Նորթն ու Սեյնթը։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ