500 հազար բյուրեղով զարդարված զգեստ, եռօրյա տոնակատարություն․ Swarovski կայսրության ժառանգորդուհին ամուսնացել է /ֆոտոշարք/
Տեղի է ունեցել տարվա ամենահնչեղ հարսանիքներից մեկը։ Իտալիայում ամուսնացել է ոսկերչական զարդերի, բյուրեղյա քանդակների ու թանկարժեք բյուրեղների արտադրությամբ զբաղվող Swarovski հանրահայտ բրենդի ժառանգորդուհու՝ 23-ամյա Վիկտորյա Սվառովսկու հարսանեկան շքեղ արարողությունը։
23-ամյա Վիկտորյան, որը հայտնի երգչուհի է Ավստրիայում, ամուսնացել է 40-ամյա մեծահարուստ գործարար Վերներ Մյուրցի հետ:
Հարսանիքը բառի բուն իմաստով փայլուն է եղել։ Տոնական միջոցառումները տևել են 3 օր: Հարսը կրել է հատուկ իր համար կարված, 500.000 Swarovski բյուրեղով զարդարված և 46 կգ քաշով ճոխ զգեստով։ Զգեստն արժե 1 միլիոն դոլար։
Հարսանիքին ներկա է եղել 250 հյուր: