Եթե Աստված գոյություն չունենար, գիտությունը պարտավոր կլիներ
«Աստվածաշունչն իհարկե գիտության գիրք չէ. այն չենք ուսումնասիրում գտնելու համար նրանում Բալմերի գծերի ալիքների երկարությունը ջրածնի համար, բայց ո՛չ էլ գիտությունն ինչ որ գործ ունի աշխարհի հոգևոր վերջին հատկությունների հետ, որոնք նույնպես իրական են։ […] Գիտությունը կարող է պատասխանել միայն այնպիսի հարցերի, որոնք հստակ սահմանված են և վերաբերվում են «ի՞նչ»ին, «որտե՞ղ»ին և «ինչպե՞ս»ին։ Իր մեթոդով, – որն հզոր է այնքան, որքան որ է, – գիտությունը չի պատասխանում (և իրականում չի կարող պատասխանել) «ինչո՞ւ» հարցին։ Ինչո՞ւ ինչ որ մի բան գոյություն ունի, փոխանակ ոչնչի։ Ինչո՞ւ էլեկտրոնները բոլորը միևնույն լարվածությունն ու զանգվածն ունեն։ Ինչո՞ւ ծրագիրը, որը մենք տեսնում ենք ամենուր, իսկապես այսքա՜ն զարմանահրաշ է։ Ինչո՞ւ այսքան բազմաթիվ գործընթացներ այսքան խորը կերպով փոխկապակցված են։
Բայց պետք է ընդունենք, որ այն գիտնականները, որոնք կամենում են այս ամենի մեջ տեսնել մի ծրագիր, կտեսնեն մի ծրագիր, մինչդեռ նրանք, ովքեր իրենց գոյության բոլոր մասերում գոհ են՝ ապրելով որպես մատերիալիստ ռիդուկցիոնիստներ, […] երբեք չեն ընդունի խորհրդի գոյությունը այն բաներում, որոնք տեսնում են, միշտ ապագային թողնելով, ժամանակ առ ժամանակ, սպասելով ռիդուկցիոնիստական մի բացատրություն այն բաների համար, որոնք տակավին անհայտ են։ Բայց ռիդուկցիոնիստական այս հավատամքը ավելի խորը մակարդակի հասցնելը և միաժամանակ անորոշ ապագայի հետաձգելը (որն անորոշ է մնալու միշտ), երբ ”գիտությունը կիմանա ամեն բան”, սա նույնպես հավատքի ակտ է, որ մերժում է հնարավորությունը, որ կարող է ինչ որ մի անհայտ բան գոյություն ունենալ գիտության համար, առնվազն սկզբունքային հարթության վրա։ […] Կարիք չկա ընդհարում ստեղծելու գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև, եթե յուրաքանչյուր ոք արժևորի իր սահմանները և եթե յուրաքանչյուր ոք լրջորեն հաշվի առնի մյուսի կողմից առաջ քաշված հարցադրումները։ […]
Եթե Աստված գոյություն չունենար, գիտությունը պարտավոր կլիներ (իրականում պարտավոր է) հորինել մի գաղափար, որով կբացատրվեր այն, ինչը որ գիտությունը բացահայտում է իր կորիզի մեջ։ […] Եթե Աստված չկա, ամեն բան անիմաստ է։ Աթեիստների առաջ քաշած պատահականությունը հիմնված է մի խաբեության վրա, որն հետևում է իրենց սկզբնական նախադրյալներից արդեն, որոնք նրանք ցանկանում են հաստատել իրենք իրենց վերաբերյալ։ Իսկ եթե կա մի Աստված, Նա պետք է ճշմարիտ լինի և՛ գիտության համար, և՛ կրոնի։ Եթե այդպես չի ներկայանում, ուրեմն ներկայացված մեկնաբանությունները (մի հովվի կամ մի գիտնականի) պետք է որ սխալ լինեն։ […] Այս իսկ պատճառով, մեծապես խորիմաստ են ներկայանում [Աստվածաշնչի] Հռմ 1, 19-21 հատվածի խոսքերը, և որքան ավելի է յուրաքանչյուր գիտնական դեպի խորքերը մղում իր աշխատանքը, այնքան ավելի խորիմաստ է այն դառնում»։
ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋ
Մեջբերված է. M. BERSANELLI – M. GARGANTINI, Solo lo stupore conosce [Միայն հիացմունքն է ճանաչում], Bur 2003, p. 336-338.
( www.mashtoz.org )