27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշել է վերցնել ամեն ինչ. Հրապարակ

Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։

 

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, եւ այժմ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքապետ չդառնա Աբրահամյանների թեկնածուն։

Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ նրանք հնարավոր է առաջադրեն փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին՝ Կարինե Պողոսյանի եղբորը։ Իշխանական, մասնավորապես մարզի նոր տերերի՝ Ավշարի Գրիգորյանների թեկնածուն, ասում են, Գազի Հովոն է:

Ըստ որոշ լուրերի, քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայում Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Նրանից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց՝ երեկ նա չէր պատասխանում մեր զանգերին: Իսկ Արտաշատի տեղական հեռուստաընկերության («Տելելեքս») տնօրեն Արթուր Գեւորգյանը հարցը լսելուն պես սկզբում լրջացավ, հետո ծիծաղեց, ապա հետաքրքրվեց, թե որտեղից այդ ինֆորմացիան, վերջում նոր հերքեց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ