27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոտուրիզմը գյուղական համայնքներում

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Ծաղկաձորում իրականացրել է «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. հիմախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար, որը նախատեսված էր գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:

Ծրագրի համակարգող Լիանա Ներսիսյանը նշում է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017 թվականը հայտարարել է կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի, որը եզակի հնարավորություն է ընձեռում բարձրաձայնել Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկն է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված էր նպաստելու և խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:

Ծրագրի նպատակն էր խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը, նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը և հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության կառավարման ձևերն ու առաջարկությունները, գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները, զբոսաշրջության ոլորտում բիզնես ծրագրերի կազմումը և այլն։

Ծրագիրն իրականացվեց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության հիման վրա՝ շնորհանդեսներ, կլոր սեղաններ, ինտերակտիվ քննարկումներ, խմբային աշխատանքներ, կազմակերպությունների ներկայացում, ինչպես նաև միջմարզային երեկո, որտեղ յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչ ցուցադրեց իր մարզը՝ սննդատեսակ, տուրիզմի զարգացման նախադրյալներ և խոչընդոտներ:

Ծրագրի մասնակիցներից էր հանրահայտ «Թայմլենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր Ռոբերտ Ղուկասյանը, ով մասնակիցներն ներկայացրեց իր փորձը, ինչը մեծ արձագանք ստացավ ներկաների կողմից: Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ միջոցառումն արդյունավետ էր, այն մասնագիտական էր և գործընկերների հետ փորձի փոխանակման լավ հնարավորություն։

Ռոբերտ Ղուկասյանը մեծ փորձ ունի համայնքային զարգացման ծրագրերի, մասնավորապես, գյուղական տուրիզմի զարգացման ոլորտում։ Նա նշում է, որ ծրագրեր են իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում. աշխատում են ներքին ռեսուրսներով զարգացնել համայնքը։ Կազմել են 10-ամյա զարգացման ծրագիր և այն կյանքի են կոչում սեփական ուժերով։ Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ գյուղերում էկոտուրիզմը զարգացնելու համար պետք է, որպեսզի բնակավայրի մեծ մասը ներգրավված լինի այդ գործում։ Հետևաբար փորձում են ամբողջ համայնքով հասնել իրենց նպատակին։ Եվ համատեղ ուժերով գյուղացիները Կալավանը մոռացված գյուղից վերածել են զբոսաշրջային կենտրոնի։ Գեղարքունիքի մարզի այս գյուղն ունի հնագիտության, արկածային և էկոտուրիզմի բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակներում ամեն տարի մեծ թվով հյուրերի են ընդունում, զարգացնում են օրգանական գյուղատնտեսությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ